«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Միացրեք մեզ Youtube-ում

«Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա համագործակցության և անվտանգության միջանցք ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև արտատարածաշրջանային այլ պետությունների համար։

Այս մասին այսօր Անկարայում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։

«Անկարան «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի շուտափույթ իրականացման հույս ունի, որը կարևոր տարանցիկ կետ կդառնա համաշխարհային առևտրի համար։ Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այդ նախագծի շրջանակներում», — հայտարարել է նա։

Քուրթուլմուշի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը բխում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

«Հույս ունենք, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա խաղաղության միջանցք։ Թուրքիան և Ադրբեջանը գործադրում են բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար», — եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդել է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am