Ծխախոտը ձեռքին՝ քնել է. մանրամասներ՝ Կարինում հրդեհված տնից

Միացրեք մեզ Youtube-ում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղում տուն է այրվում:

Oragir.News-ը կապ հաստատեց Կարին գյուղի վարչական ղեկավար Արման Մարգարյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ երեկ ինքը դեպքի վայրում է եղել, և տունը բավականին տուժել է հրդեհի պատճառով․

«Տուժած տղամարդը մոտ 40-45 տարեկան է։ Տանը մենակ է եղել, ընտանիքի անդամներից ոչ մեկը չի եղել։ Եկել է տուն, հոգնած է եղել երևի։ Ինչքանով տեղյակ եմ՝ ծխախոտը ձեռքին քնել է, հրդեհի պատճառը դա է եղել»։

Կարինի վարչական ղեկավարը նշեց նաև, որ վերջին տվյալներով՝ տղամարդն իրեն լավ է զգում, լուրջ վնասվածքներ չունի։ Իսկ ինչ վերաբերում է փոխհատուցմանը, դեռ տեղյակ չեն, թե ինչ կլինի։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am