Ես ուզում եմ հստակ տեղեկացնել, սուտ ու մոլորեցում է, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ: Բոլոր այն մարդիկ, որոնք այս ստին ու մոլորեցմանը տրվել են, կարիք ունեին բացատրության քաղաքապետի կողմից, և ես կբացատրեմ բանավեճի ընթացքում մանրամասն, Factor TV-ի տաղավարում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հակադարձելով «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանին:«Ես պնդում եմ, որ հարյուր դրամով հնարավոր է ունենալ որակյալ ավտոբուսային ու առհասարակ տրանսպորտային համակարգ: Այսօր իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր չէ անել, որովհետև իրենք ուղղակի չեն կարող ճիշտ կառավարել»,- մինչ այդ ասել էր Մարությանը: