Հայտնի է՝ ում օգտին է քվեարկել Մեսսին ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում

Միացրեք մեզ Youtube-ում

Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկությունում առաջին տեղում դասել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալին։

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը երկրորդ տեղում նշել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։ Երրորդ հորիզոնականում Մեսսին ընտրել է «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին։ Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Քվեարկության արդյունքներով Յամալը հավաքել է 30 միավոր և զբաղեցրել հինգերորդ տեղը։ Ինքը՝ Մեսսին, վաստակել է 25 միավոր և հայտնվել վեցերորդ տեղում։Անցած ամռանը Յամալը Իսպանիայի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի առաջնությունը և ճանաչվել մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am