71-ամյա ամերիկուհի Դեբրա Գրին-Դևիսը բանտ է ուղարկվել կիրակի Արիզոնա նահանգի Բաքի քաղաքի իր տանը սեփական թոռնուհու՝ 31-ամյա Լարկի Էլիոթի երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքով, գրում է The Arizona Republic-ը։Ըստ դատական փաստաթղթերի՝ Գրին-Դևիսը նստած է եղել իր ննջասենյակում, երբ լսել է, որ դուստրն ու թոռնուհին սկսել են վիճել հյուրասենյակում։ Նա զանգահարել է 911, և երբ խոսել է հեռախոսով, Էլիոթը մտել է իր սենյակ և փորձել իրենից խլել հեռախոսը՝ հարվածելով նրա գլխին և ուսին։ Գրին-Դևիսի դուստրը Էլիոթին մազերից քաշելով հեռացրել է տատիկից, և նրանք սկսել են կռվել մահճակալի ոտնակողմում: Հենց այդ ժամանակ Դեբրա Գրին-Դևիսը հանել է 9 մմ-անոց տրամաչափի ատրճանակը և կրակել թոռնուհու թիկունքին:Ոստիկանության հետ հարցաքննության ժամանակ Դեբրա Գրին-Դևիսը խոստովանել է, որ գիտակցաբար և միտումնավոր կրակել է զոհի վրա իր ատրճանակով, ասված է դատական փաստաթղթերում։
Կիսվել սոց․ ցանցերում ՝
Այս թեմայով ՝