Հрդեհ է բռնկվել Եղիպատրուշ գյուղի ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում

Միացրեք մեզ Youtube-ում

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում, ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, այնուհետև հրշեջները նախ մեկուսացրել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am