Աննա Խաչատրյանն ու Արման Փահլևանյանը հայտնել են, որ միասին են. Բացառիկ

Միացրեք մեզ Youtube-ում

 

Աննա Խաչատրյանը 2000-ականների ամենավառ անուններից մեկն է։ Երգչուհին այսօր էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ու երգել տարբեր միջոցառումների ժամանակ։ Աննա Խաչատրյանն իր կարիերայի ընթացքում հաճախ մասնակցել է տարբեր հարցազրույցների, որտեղ  փորձել է խնամքով թաքցնել իր անձնական կյանքը։ 

Սակայն, օրեր առաջ երգչուհին իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարներով, որտեղ երաժիշտ Արման Փահլևանյանի հետ է։ Հրապարակումը բավական ջերմ է և սիրառատ, դե իսկ մեկնաբանություններում ընկերներն ու հետևորդները շտապել են երջանկություն մաղթել նրանց։

Շատերն էլ նշել են, որ սպասում են մեծ խնջույքի։ Այս լուսանկարներով էլ, թերևս, զույգը հայտնել է, որ միասին է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am