Մարդու իրավունքների պաշտպանության օրվա հետ կապված առաջարկում ենք կարդալ աշխարհում հայտնի 10 օրենքներ, որոնք կարդալիս պարզապես անհնար է զսպել ծիծաղը և զարմանքը։
1․ ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում կարելի է սպանել արջերին, սակայն, եթե սպանում ես, ապա նրանց հետ լուսանկարվում և հրապարակում համացանցում, կարող ես դատապարտվել։
2․ Ֆրանսիայի կանոնադրության մեջ կա կետ, որը արգելում է խոզին դնել Նապոլեոն անունը։
3․ Անգլիայի սահմանադրությունը արգելում է մարդկանց մահանալ պառլամենտում, քանզի այնտեղ մահացածին պարտավոր են հողարկավորել, ինչպես քաղաքական գործչի։
4․ Շոտլանդիայի բնակիչները պարտավոր են իրենց դուռը բացել բոլոր այն թեկուզ անծանոթ մարդկանց առաջ, ով խնդրում է օգտվել սանհանգույցից։
5․ Իտալական Տրոպեյա քաղաքում կա խտրականություն՝ ով կարող է լողազգեստով զբոսնել լողափով։
Գեր և ոչ մոդելային կառուցվածք ունեցող կանանց դա արգելվում է, քանզի նրանք կարող են մարդկանց էսթետիական տհաճություն պատճառել։
6․ Հոնկոնգում կինը կարող է սպանել իրեն դավաճանած ամուսնուն, սակայն առանց արտաքին միջոցի կիրառման։
7․ Դանիայում մարդը կարող է փախչել բանտից։ Իհարկե, նրան կարող են բռնել, սակայն փախուստի փորձի համար չեն դատի։
8․ Սինգապուրում արգելվում է մաստակ ծամելը։
9․ Վատիկանում և Ֆիլիպիններում արգելվում է ամուսնալուծվելը։
10․ Դանիայում մարդը կարող է չվճարել ռեստորանի հաշիվը, եթե նա այն ուտելուց հետո չի կշտացել։
Հիշեցնենք, որ օրենքները, որքան էլ զավեշտալի են, հաճախ նաև անհասկանալի, դրանք իրական են, քանզի ունեցել են իրենց դատական նախադեպերը։