Հակոբ Ասլանյանը փոշմանել է․ ՔՊ-ից դուրս գալու իր հայտարարությունը համարում է սխալ և էմոցիոնալ

Միացրեք մեզ Youtube-ում

ՔՊ խմբակցության անդամ Հակոբ Ասլանյանը, հրաժարվել է՝ հայտարարելով, որ դուրս չի գալիս ՔՊ-ից և կիսում է խմբակցության ու կուսակցության ղեկավարի քաղաքական մոտեցումները։

Հակոբ Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա։ Առավելևս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ։ Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ և գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի և խմբակցության որոշումների», — մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am