ՌԴ-ն խստացրել է միգրանտների աշխատանքային կարգը

Միացրեք մեզ Youtube-ում

Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման Ռուսաստանի նախագահական խորհուրդը  կարևոր է համարում գործատուների պատասխանատվության բարձրացումը այն միգրանտների նկատմամբ, որոնց նրանք հրավիրում են աշխատանքի։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իրավապաշտպանների հանդիպմանը հայտարարել է խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։

«Մեր կարծիքով, հատկապես կարևոր է գործատուների պատասխանատվության բարձրացումը այն միգրանտների նկատմամբ, ում նրանք հրավիրում են, ի թիվս այլոց, խոսքը գնում է աշխատանքային միգրանտի երկիր մուտք գործելու, նրան բժշկական ապահովագրության տրամադրման մասին»,- ասել է Ֆադեևը։

Նա նաև ընդգծել է աշխատանքային միգրանտների անվերահսկելի անցմանը զբաղվածության մի տարածքից մյուսը հակազդելու մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը։ «Եթե միգրանտը որոշել է փոխել իր աշխատավայրը, նա պետք է նորից արտոնագիր ստանա նոր վայրում աշխատելու համար կամ հեռանա Ռուսաստանից»,- նշել է Ֆադեևը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am