«Նկարահանումների ընթացքը պակաս էմոցիոնալ չէր backstage-ում աշխատող անձնակազմի համար». նկարահանող թիմը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մասին

Միացրեք մեզ Youtube-ում

Դերասան Խորեն Լևոնյանն ու Genetic production-ը «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներից բեքսթեյջ կադրեր են հրապարակել:

«Նկարահանումների ընթացքը պակաս էմոցիոնալ չէր backstage-ում աշխատող անձնակազմի համար:
Յուրաքանչյուր ստացված կադրի հետևում նրանց նվիրվածությունն է և պրոֆեսիոնալիզմը:
Թիմում իրապես ընդգրկված էին իրենց գործի գիտակները»,- ինստագրամում հրապարակմանը կից գրել է Genetic productin-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆիլմում Վազգեն Սարգսյանին մարմնավորում է Խորեն Լևոնյանը, դերասանական կազմում ընդգրկված են դերասաններ Իշխան Ղարիբյանը, Մարջան Ավետիսյանը, Արաքսյա Մելիքյանը, Անետ Հարությունյանը և այլք:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am