Գերհզոր սև խոռոչը շեղվում է բնության օրենքներից

Միացրեք մեզ Youtube-ում

Ջեյմս Վեբ տիեզերական հզոր դիտակըբացահայտել է մի անսպասելի երևույթ, որը հակասում է գիտնականների բոլոր պատկերացումներին։ Հետազոտողները ուսումնասիրել են հեռավոր գալակտիկաներ և դրանցից մեկի կենտրոնում հայտնաբերել են մի երիտասարդ, փոքր սև խոռոչ, որն արտանետում է գազի հսկայական քանակություն։ LID-568 անվանումով այս սև խոռոչը կուլ է տալիս տիեզերական նյութը սպասվածից 40 անգամ ավելի արագ՝ խախտելով Էդդինգտոնի սահմանը, որը համարվում էր անհնար։

Այս բացառիկ հայտնագործությունը կարող է բացատրել, թե ինչու էին գիտնականները հանդիպում անսովոր խոշոր սև խոռոչների տիեզերքի վաղ շրջանում (մոտ 1.5 միլիարդ տարի Մեծ Պայթյունից հետո)։ Սա ցույց է տալիս, որ սև խոռոչները կարող են աճել հսկայական չափերի՝ նյութի շատ արագ կլանման շնորհիվ։

Հետաքրքիր է նշել, որ սև խոռոչներն անհավանական խիտ օբյեկտներ են։ Օրինակ՝ եթե Երկիր մոլորակը տեսականորեն սեղմվեր սև խոռոչի, այն կդառնար մեկ դյույմից էլ փոքր։ Հենց այս անհավատալի խտության շնորհիվ է, որ սև խոռոչներն ունեն այդքան հզոր ձգողական ուժ։

Հետազոտությունն իրականացվել է Webb-ի NIRSpec գործիքի օգնությամբ, որը կարողացել է գրանցել հեռավոր սև խոռոչից արձակվող թույլ, բայց էներգիայով հարուստ լույսը։ Գիտնականները շարունակում են ուսումնասիրել այս յուրահատուկ երևույթը՝ հասկանալու համար, թե ինչպես է այս սև խոռոչը կարողանում խախտել բնության հիմնարար օրենքները

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am