Բռնության հետքեր չկան․ մանրամասներ՝ Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի մահվան դեպքից

Միացրեք մեզ Youtube-ում

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարաության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:

Մահացածը 4-ամյա Նատալի Ե.֊ն է։

Oragir.News-ը կապ հաստատեց ՆԳՆ լրատվության վարչություն, որտեղից, հաստատելով լուրը, փոխանցեցին․ «Նախնական տեղեկություններով բռնության հետքեր չկան, փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե»։

Հավելենք, որ դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am