«Եվրոպլաստ 999»-ի տերերը բեռնատարով հանում են միայնակ տարեց կնոջ իրերը

Միացրեք մեզ Youtube-ում

Երեկ Oragir.News-ն ահազանգել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Ռոբոտների գործարան» կոչվող տեղանքում «Եվրոպլաստ» ընկերության աշխատանքների արդյունքում տարեց կինը 3 օր է՝ հայտնվել է անազատության մեջ։

Կինը մեզ հետ զրույցում պատմել է, որ 30 տարի ապրել է փոքր շինությունում, որի հարակից հատվածում նաև բազմաթիվ ծառեր են տնկած եղել։ Եվ 3 օր առաջ «Եվրոպլաստի» տերերը եկել են ու բոլոր ծառերը կտրել։ Տարածքն էլ այնպես են ցանկապատել, որ ինքը ելումուտ չի կարողանում ունենալ։ Ոչ մի հարևանի հետ չի կարողանում հաղորդակցվել։ Ո՛չ կարողանում է ինքը դուրս գա, ո՛չ նրանք են կարողանում իր մոտ գալ, քանի որ ցանկապատ են քաշել։

Այսօր արդեն տեղեկացանք, որ տարածքի տերերը բեռնատար են բերել, տատիկի իրերը տեղափոխում են։

Հիշեցնենք, որ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի ղեկավարը հարձակվել էր Oragir.News-ի լրագրող Նարեկ Խաչատրյանի վրա, որն այդ պահին իր մասնագիտական գործունեությունն է իրականացնելիս եղել։

 

 

 

 

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am