Հեռուստասերալում սա Նոնա Սաֆարյանի առաջին փորձն է, բայց, մանկուց դերասանուհի դառնալու մասին երազող աղջկա համար, ոչ առաջին դերասանական փորձը։
Արդեն 10-րդ դասարանում, դպրոցին զուգահեռ նա սկսել է հաճախել թատերական ստուդիա և ավարտել այն։ Այնուհետև ընդունվել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»։
Այժմ 26-ամյա դերասանուհին աշխատում է Վանաձորի «Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն»-ում և այս տարիների ընթացում խաղացել է տարբեր ներկայացումներում։
Նա «Ծnվ աչքերի պատճառnվ» հեռուստաuերիալում է հայտնվել պրոդյուսեր Ելենա Արշակյանի շնորհիվ, ում հետ ծանոթացել 1․5 տարի առաջ՝ մեկ այլ նախագծի քաստինգի շրջանակներում, և մտերիմ հարաբերություններ պահել։
Ինչպես նշեցինք, Նոնա Սաֆարյանի և Ելենա Արշակյանի համար սա համագործակցության առաջին փորձն է, բայց հավանաբար կլինի ոչ վերջինը։