Ռուսաստանին ATACMS-ով հարվածելու իր որոշմամբ Զելենսկին որոշել է իր և իր երկրի ճակատագիրը, X սոցիալական ցանցում հայտնել է ամերիկացի լրագրող Ջեքսոն Հինքլը։
«Ցտեսություն, Ուկրաինա, Ցտեսություն Զելենսկի», — գրել է նա ռուսերենով:
«Դուք կարող եք լաց լինել, հեկեկալ և գոռալ, բայց Ռուսաստանի պատասխանը մի անվանեք «ինքնաբուխ», — ավելացրել է Հինքլը:
Լրագրողի խոսքով՝ ինքը չէր տխրի, եթե Վլադիմիր Պուտինը որոշեր անել այնպես, ինչպես իրեն հարմար է համարում Ուկրաինայի ղեկավարության հետ։
Հիշեցնենք, որ անցյալ կիրակի The New York Times-ը, վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինային օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր, ներառյալ ATACMS հրթիռները՝ ոչնչացնելու ռուսական տարածքում գտնվող թիրախները: