Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը:

«Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»,– գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկությունների վերաբերյալ իր որոշման մասին պաշտոնյաներին տեղեկացրել է «WhatsApp»–ի հաղորդագրությամբ, ինչն անակնկալի է բերել բոլորին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am