Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, բախվել են 77 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը և մարդատարը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ականատեսներից մեկը։
«Բանգլադեշում՝ լողավազանի մոտ, ավտոբուսն ու մարդատար մեքենան իրար բախվեցին, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Խնդիրն այն էր, որ առավոտ շուտ աշխատանքի շտապող ուղևորները ստիպված եղան իջնել ավտոբուսից, քանի որ վարորդն ասաց, որ պետք է պարեկներ գան, արձանագրեն»,- ասաց մեր զրուցակիցը և լուսանկարներ տրամադրեց։