«Վարդավառի այգին այն անկյուններից է, որը առ այս պահը արժանվույն խնամքի չի արժանացել։ Ժամանակին մամուլում եղել են ինչ-որ անդրադարձներ, բայց այս պահին Վարդավառի այգին և լիճը ուշադրության կարիք ունեն, այնտեղ ինչ-որ հոգեհացի սրահներ, եսիմ ինչ։Կուզենայի իմանալ՝ ինչ ուշադրության, ինչ հաշվարկների, դիտարկումների փուլում է գտնվում այս պահին»,-այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանի ավագանու նիստում քաղաքապետին հարց ուղղեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։Տիգրան Ավինյանը համաձայնեց, որ խնդիրներ առկա են․ «Վարդավառի այգին ունի պոտենցիալը մարդկանց համար ավելի հաճելի վայր դառնալու, մենք ունենք այդտեղ վարձակալ, որը, եթե չեմ սխալվում, ունի շատ երկարաժամկետ պայմանագիր, բայց այդ այգին ևս գտնվում է այն այգիների ցանկում, որտեղ պայմանները պետք է վերաբանակցվեն։ Ունենք մի ցանկ, որը քննարկում ենք՝ գների վերանայումը»։Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանն էլ հայտնեց, որ այգին 2003 թվականին տրվել է վարձակալությամբ՝ 99 տարի ժամկետով և այս պահին հարուցված քրեական գործ կա։
Կիսվել սոց․ ցանցերում ՝
Այս թեմայով ՝