Սկանդալ. Ե. Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի մոտ 500.000 դոլարի ստեղծագործությունները

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։ Նման հայտարարություն է արել «Քոչար» մշակութային հիմնադրամը։

«Այդ մասին ահազանգվել է նաև ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։

Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։

Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am