Այս տարեսկզբին` փետրվարի 10-ին, մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նախնական տվյալներով նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։
Ալիկն ամուսնացած էր Լուիզայի հետ, նրանց ընտանիքում 2 դուստր է ծնվել: Ալիկն ու կինը` չափազանց կապված ամուսիններ էին:
Մահից ամիսներ անց հանդիսավարի կինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ամուսնու հետ համատեղ լուսանկար: Լուիզան հուզիչ գրառում է կատարել:
«Դու իմ լույսն էիր, իմ ուժը իմ ուրախությունը , իմ կյանքը իմ ամեն ինչը ։Ու տարար քո հետ ամեն ինչ»,- գրել է Ալիկ Հակոբյանի կինը: