Հովիկ Աղազարյանը կանչվել է հարցաքննության

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի գործով։ Այս մասին հայտնում է  ArmLur.am-ը:

Ըստ տեղեկությունների համաձայն՝ նրա դեմ ցուցմունք տված անձիք՝ Աշոտիկ Կամավոսյանը եւ Սլավիկ Պողոսյանը առերեսման ժամանակ պնդել են, որ Աղազարյանը կաշառք է ուզել իրենցից՝ գործընթաց կազմակերպելու համար։

Օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am