24 TV-ի «Ռանդևու»հաղորդաշարի հյուրը Աավրաամ Ռուսսոն էր։
StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում խոսվեց այն մասին, արդյո՞ք պատժվել են երգչի դեմ մահափորձ իրականացնողները.
«Ամիսներ առաջ պատրաստվել էին, մինչև անգամ վարձով բնակարան էին վերցրել,որ դիտարկումներ են արել։ Մի քանի անգամ փորձեր եղել են։Միլիոնավոր դոլարներ է ծախսել։ Իմ իմանալով շղթան հայտնի է և 10-12 հոգի բանտում է»։
Երգիչն իր բոլոր հարցազրույցների ժամանակ ամենաբարձր սանդղակում էր դնում իր ընտանիքին՝ կնոջն ու աղջիկներին, սակայն 2017թվականին համացանցը ողողվում է լուրերով, որ Ավրաամ Ռուսսոն որոշել է ամուսնալուծվել և կնոջն ու երեխաներին թողնել առանց ժառանգության։ Անգամ ձայնագրություն էր հրապարակվել.
«Այո, հայհոյում էի ձայնագրության մեջ ,ինձ լավ էի զգում։ Անշուշտ ընտանիքը սրբություն է, եթե սրբության իմաստը չես հասկանում, մի ամուսնացիր։ Մանր-մունր ընտանեկան խնդիրներ ունեինք, մեծացրեց մի քիչ։ Այն հաղորդումը ,որտեղ պրոդյուսերը ՝Նատաշան և Մալախովը ինձ հրավիրեցին այլ համաձայնության եկանք ,բայց հաղորդմանն ամեն ինչ այլ էր, այլակերպված էր։ Բեմադրություն դարձրեցին ամեն բան։ Այդ հարցը մենք լուծեցինք, քանի որ ընտանիքը չես կարող քանդել։ Կինս լավագույն մայրն է եղել, աղջիկներիս կրթել է, Աստծո հավատքով դաստիրակել։ Ես իրեն կյանքում չէի թողի»։