Հավի ձուն համարվում է առողջարար մթերք՝ սպիտակուցների և օգտակար միկրոէլեմենտների բարձր պարունակությամբ։ Սակայն որոշ հիվանդությունների դեպքում ձու ուտելն անցանկալի է, կարծում է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։
«Անհատական անհանդուրժողականություն կա, մարդիկ հաճախ ալերգիա ունեն: Ձու չպետք է օգտագործեն նաև խոլեստերինի խիստ բարձր մակարդակ ունեցողները: Մի կողմից, ձուն պարունակում է խոլեստերին, որը փոխհատուցվում է լեցիտինով: Ձուն առողջ մարդու վրա բացասաբար չի ազդում, քանի որ լեցիտինը խանգարում է խոլեստերինի կուտակմանը անոթների պատերին, սակայն հիվանդ մարդը պետք է շատ զգույշ օգտագործի ձվի դեղնուցը»,- ասաց սննդաբանը։
Մասնագետի խոսքով՝ դիաբետով հիվանդների մոտ նույնպես տուժում են արյունատար անոթները, ուստի նրանք նույնպես պետք է սահմանափակեն ձվի օգտագործումը։
Ձուն կարող է վնասակար լինել նաև պանկրեատիտով և թթվային ռեֆլյուքսով տառապողների համար. այն կարող է առաջացնել այս հիվանդությունների սրացում։
Ինչ վերաբերում է թթվային ռեֆլյուքսին, ապա այն խստիվ հակացուցված չեն, պարզապես կարևոր է չուտել ընթրիքին (քնելուց ոչ ուշ, քան 3 ժամ առաջ), քանի որ հորիզոնական դիրքում մեծանում է կերակրափող թթվի արտանետման վտանգը։
Սննդաբանի խոսքով՝ երեխաներին մինչեւ մեկ տարեկան չի կարելի ձու տալ, իսկ մեկ տարեկանից հետո դեղնուցի քառորդից ոչ ավել։
Քանի որ սպիտակուցն ու դեղնուցը ունեն տարբեր սննդային արժեք և սննդային բաղադրություն. սննդաբանները հաճախ խորհուրդ են տալիս հետևյալ հարաբերակցությունը՝ 1 դեղնուց և 3 սպիտակուց: