«Այդ օրը Հայկոյի խմբակցությունը թքած ուներ երևանցու տրանսպորտի սակագնի վրա» «Սա ОРТ-ի սրահը չի»․ Անի Խաչատրյան

«Ընդդիմությունը այս դահլիճում խոսում է իրենց բերած նախագծից։ Իբր իրենք նախագիծ էին բերել, որտեղ 100 տոկոս արտոնություններ կար, բայց չի ասվում, որ այդ նախագծի օրը Հայկոյի (Հայկ Մարությանի,-խմբ․) խմբակցությունը թքած ուներ երևանցու տրանսպորտի սակագնի նախագծի վրա, որովհետև իրենց համար Հայկոյի մանդատը կարևոր էր բոլորի տրանսպորտից, սիրելի՛ ժողովուրդ»,-այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց  «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։«Իրենք այդ օրը Հայկոյի մանդատի համար լքեցին այս դահլիճը, հիմա էլ փողոցում «Սուպեր մամայից» «Սուպեր շառլատան» են խաղում»»,-հավելեց Խաչատրյանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am