ԱՄՆ-ը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին, ԵՄ-ում միասնական որոշում չի կայացվել. Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Վաշինգտոնը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին։

«Խոսքը մինչև 300 կմ հեռավորության մասին է: Այնքան էլ շատ չէ, բայց դա Բայդենի վարչակազմի որոշումն է»,- հավելել է Բորելը:Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ ԵՄ արտգործնախարարների նիստում հնարավոր չի եղել ընդհանուր հայտարարի գալ Ուկրաինայի կողմից Ռուսական տարածքներին եվրոպական զենքով հեռահար հարվածներ հասցնելու թույլտվության հարցում:«Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կորոշի՝ ինչպես վարվել այս հարցում»,- հավելել է պաշտոնյան։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ դեռևս դեմ է Կիևին Taurus թևավոր հրթիռների տրամադրմանը։ Իտալիան ևս հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել իր զենքը Ռուսաստանի դեմ։

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղարության և Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները ոչ հաստատել, ոչ էլ հերքել են, որ թույլ են տվել Կիևին օգտագործել ամերիկյան հեռահար զենքերը Ռուսաստանում ռազմական թիրախների դեմ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am