Ադրբեջանը կմասնակցի՞ ՀՀ-ում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցելու։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։

«Ռազմական սպորտի միջազգային խորհրդի միջոցառումների հրավերներն ուղարկվում են ոչ թե կազմակերպիչ երկրի կողմից, այլ Խորհրդի կողմից և չի կարող որևէ երկրի հրավեր չուղարկվել։ Ադրբեջանի հավաքականը հայտ չի ներկայացրել և չի ժամանել Հայաստան»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությանը Հայաստանը չի մասնակցի ուժեղագույն կազմով։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am