Բազմադարյա ավանդույթները կուտակել են երիտասարդացման համար խորհուրդներ և բաղադրամիջոցներ։ Դրանք կարող են լավացնել և արտաքին տեսքը, և ընդհանուր ինքնազգացողությունը։
Կիտրոնով և սխտորով մեղր
Մեղրով 0,5լ բանկայի մեջ դնել 2 կիտրոն՝ առանց կեղևը հանելու և 2 գլուխ սխտոր՝ նախօրոք մանրացրած։ Լավ խառնել։
Ընդունել այսպիսի խառնուրդ ուտելուց 30 րոպե առաջ՝ 1թ․գ․ չափաբաժնով, օրական 3 անգամ։ Օգտագործել այքնան ժամանակ, մինչ կվերջանա պատրաստած խառնուրդը։
Կիտրոնով և սխտորով մեղրի երկրորդ տարբերակը
Բաղադրիչները նույնն են, փոխվում է միայն համաչափությունը։
1լ մեղրի մեջ ճզմել 10 կիտրոնի հյութ, աղալ 10 գլուխ սխտոր և ավելացնել ընդհանուր զանգվածին։ Լավ խառնել, փակել և պահել 1 շաբաթ։
Անհրաժեշտ է ընդունել օրական 1 անգամ՝ 4թ․գ․ չափաբաժնով։
Նշված քանակի բաղադրիչներից պատրաստված միջոցը բավականացնում է մոտ 2 ամիս։
Շատերը պնդում են, որ այս միջոցի շնորհիվ կարող են բուժվել և երիտասարդանալ նույնիսկ տարեցներն ու անօգնական ծերերը։
Կա ևս մի հետաքրքիր եղանակ։
Մաքրել 10 կիտրոն և քամել հյութը։
10 գլուխը սխտորը բաժանել պճեղների, մաքրել և ճզմել կամ մանր քերիչով անցկացնել։
Այս ամենը լցնել 1լ բնական մեղրի մեջ և խառնել։ Օգտագործել խառնուրդը ուտելուց առաջ՝ օրական 3 անգամ, 1թ․գ․ չափաբաժնով, 20 օր շարունակ։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների