WhatsApp մեսենջերը նոր գործառույթով է համալրվել. խոսքը չաթերում հավաքված, սակայն չուղարկված հաղորդագրությունների պահպանման մասին է։ Այժմ, եթե օգտատերը տեքստը հավաքել է, սակայն չի ուղարկել այն, մեսենջերը կառաջարկի վերադառնալ դրա վրա աշխատելուն:
Սևագիր հաղորդագրությունները կհայտնվեն հավելված մուտք գործելու ժամանակ՝ կանաչ «սևագիր» պիտակով: Նորարարությունն աստիճանաբար կհայտնվի WhatsApp-ի օգտատերերի մոտ ամբողջ աշխարհում։