Լոնդոնի «Տոտենհեմը» փոխել է տարբերանշանը՝ այնտեղից հեռացնելով ակումբի անվանումը։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
«Ստեղծվելով ավելի քան 300 խաղացողների, անձնակազմի և աջակիցների ներդրմամբ՝ նոր լոգոն մեզ թույլ է տալիս ավելի զվարճալի և համարձակ մոտեցում ցուցաբերել ակումբի բրենդն այն հարթակներում, որտեղ այժմ այն կներկայացվի:
Ամբողջ աշխարհին հայտնի աքլորը (խմբ.՝ «Տոտենհեմի» խորհրդանիշը) այժմ ավելի հպարտ տեսք ունի, քան երբևէ։ Մենք հանել ենք «Տոտենհեմ Հոթսպուրի» կոր տեքստը: Սա մեզ թույլ կտա մեծացնել ակումբի խորհրդանիշի մասշտաբները և հպարտանալ դրանով որպես իսկական խորհրդանիշ»,- ասվում է «Տոտենհեմի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Աղբյուր ArmSport.am