LIFEROOM հաղորդաշարի հյուրն էր Մարիամ Ալեքսանյանը`իր մայրիկի հետ:
StarNews-ը հետևեց և առանձնացրեց զրույցից ամենահետաքրքիր մասերը։
Հաղորդման սկզբում խոսեցին իր և մոր հարաբերություններից.
«Ինձ համար շատ կարևոր պահի եմ լսել մամայիս նախադասությունը։ Նեղված տանից դուրս եկա, մաման վազելով եկավ վերելակի մոտ, ասեց`«ուրեմն լսի, ինչ էլ, որ կանես ու ինչ էլ մտքովդ անցնի, իմացի, որ ես քո մեջքին կանգնած եմ»։
Մամայի այդ խոսքերն ինձ այնքան թևեր տվեցին, որովհետև կյանքումս նենց իրավիճակ էր, որ իրոք այդ խոսքերի կարիքն ունեի։
Մեր ընտանիքը շատ մեծ դժվարությունների միջով է անցել, և դա ուղակի բառ չէ։ Ողբերգական շատ դեպքեր, որոնք մեր ընտանիքին ավելի են կապել և միացրել մեզ իրար: Մենք ծայրահեղությունների միջով էնք անցել»։
Նշենք, որ Մարիամ Ալեքսանյանի հայրը քրեական աշխարհի հետ կապ է ունեցել։
«Շատ մեծ հետք է մեզ վրա թողել, ուղղակի մենք կարողացել ենք դա հաղթահարել և կարողացել ենք անցնել և ինչ-որ ժամանակ մոռացության տալ։ Իմ պապան ինձ համար եղել է ընկեր,մենք երբևիցե չենք վախեցել իրենից։ Սխալվել եմ, ասել եմ` պապլ սխալ եմ արել, ասա ոնց՞ լուծեմ այս հարցը: Թեման շարունակելով խոսք եղավ կյանքում ունեցած դժվարություններից, կորուստներից.
«Մեր ընտանիքում իրար ետևից մեծ կորուստներ եղան։ Մենք իրար հետևից երիտասարդ կորուստներ ունեցանք։ Իմ երկու քեռիների մահը, դրանից հետո հորս մահը, մինչ հայրիկիս մահը մայրիկիս ու իր հարաբերությունները, կոնֆլիկտները։ Մայրս միշտ պայքարել է պապայի քրեական կյանքի համար։ Պապայի ապրած կյանքից մենք գիտեինք, որ մի օր բախվելու ենք դրա հետ։ Վերջին օրը զանգահարել էին մամաին առավոտյան ժամը 8-ին, ասել էին, որ պապան հիվանդանոցում մահացել է։ Ինչ՞ ուժի տեր մարդ պետք է լինես,որ անձայն ընդունես փաստը: Եղբորս՝Աբուլի ծխախոտի հոտից մտածել է, որ արթուն է և առաջինը իրեն է ասել: Եղբայրս բարձով փակել է դեմքը և փորձել գոռալ, հետո փորձել են ինձ ասել։ Ես ժամը 8-ին ուղղակի արթնացա։ Գիշերը մայրս բոլոր ընկերներիս հավաքել էր մեր տանը և խնդրել բոլորով աղոթենք։ Ես հավատում էի, որ լավ է լինելու: Մտքովս չէր անցնում,որ վերջակետն այսքան շուտ է լինելու։ Մաման դուռը բացեց, ասեց Մար, պապան մահացելա։ Ես դրանից հետո մինչև ժամը 6-ը չեմ հիշում` ինչ է կատարվել»: