Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրի Լատվիայի դեմ խաղում (1:2) Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլը նրա համար 6-րդն էր հավաքականի կազմում։
Այս գոլի շնորհիվ Սպերցյանը պատմական արդյունք գրանցեց մեր ընտրանու կազմում՝ ընդգրկվելով Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյկաում։Նշենք, որ Էդուարդը իր 6 գոլերից 2-ը հեղինակել է հենց լատվիացիների դեմ խաղերում։