Ինչ է սպասվում «կամավոր» դիմում գրածներին․ Քոչարյանի գրառումը

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի նույն ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Կհասնի՞ արդյունքի. Ոչ, որովհետև հենց ինքն է այնպես արել, որ բոլորի համար պարզ լինի, որ ինքն է այդ բոլոր կառույցներում առանցքային հարցեր որոշողը, հետևաբար թերացումների պատասխանատուն առաջին հերթին ինքն է:

Ի՞նչ է սպասվում «կամավոր» դիմում գրածներին. Հիմնական և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց բոլորը հետագայում օրենքի առաջ պատասխան են տալու իրենց գործած ապօրինությունների համար:

Ովքե՞ր են նշանակվելու և ինչ է փոխվելու. Հերթական կամակատարները. դեմքերի փոփոխությունից բացի այլ բան պետք չէ սպասել:

Իրենց ընդդիմադիր համարողների անելիքը. Մաքսիմալ հասկանալի և պարզ բացատրել այս ամենը հանրությանը, թույլ չտալ, որ մոլորեցնելու ու մանիպուլացնելու իշխանագլխի հերթական փորձը հաջողի»,- գրել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am