Ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը սատարել են Հայաստանին և պաշտպանել արցախցիների վերադարձի իրավունքը` COP29-ի ասուլիսի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Մենք հավատացած ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, և հավատացած ենք, որ հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն», — ասել է Մարքին:
Մինչդեռ սենատոր Ուայթհաուսը նշել է, որ ինքն ու գործընկերն աջակցում են Հայաստանին: