Չեմ հավատում, որ Նարեկը կգնար այդ քայլին, ինքը «կորած» տղա չէր

Միացրեք մեզ Youtube-ում

Կարգապահական գումարտակում երեկ մահացած հայտնաբերված Նարեկ Գրիգորյանի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրվարույթ է նախաձեռնել։ Գերատեսչության տվյալներով՝ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում։

Արարատի մարզի Աբովյան գյուղում բոլորը շվարած են։ Նարեկի հասակակիցներից մեկը MediaHub-ին փոխանցեց, որ հնարավոր չէ, որ Նարեկն ինքնասպանության գնար։ ««Կորած» տղա չէր, աշխույժ էր, շփվող ու պատասխանատու։ Նաև առանձնահատուկ հարգանք ուներ աղջիկների նկատմամբ։ Ես չեմ հավատում, որ նա կգնար այդ քայլին, ինքն այդպիսի տղա չէր»,- նշեց մեր զրուցակիցը։

19-ամյա զինվորն, ըստ Աբովյանի վարչական ղեկավարի, ծնողների միակ տղան էր, իրենից փոքր ևս 3 քույր ունի։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am