COP29-ի ասուլիսի ժամանակ, ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, սատարել են Հայաստանին և պաշտպանել արցախցիների վերադարձի իրավունքը:
«Մենք հավատացած ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, և հավատացած ենք, որ հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն», — ասել է Մարքին:
Սենատոր Ուայթհաուսը նաև նշել է, որ ինքն ու գործընկերն աջակցում են Հայաստանին:
«Մենք շատ ցավում ենք, որ տեղի է ունեցել այդքան շատ հայերի տեղահանում: Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն են մեղավոր կատարվածի համար: Եվ ես չեմ ուզում անդրադառնալ ինձ հյուրընկալող երկրում մարդու իրավունքների հարցերին. եթե դա լիներ թեման, ես այդքան էլ գովաբանող չէի լինի», — նշել է Ուայթհաուսը: