Oragir.News-ի տեսախցիկն այսօր ֆիքսել է, որ «Բուկինիստ» գրախանութների ցանցում վաճառվում է ադրբեջաներեն բառարան։
Աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արժե գիրքը և քանի՞ օրինակ կա գրախանութում։
Ամեն բառարանից խանութում առկա էր մեկ օրինակ, գինը՝ 1800 դրամ։
Հետաքրքիր է, ի՞նչ նպատակով է այն վաճառվում Երևանյան գրախանութներում, և ովքե՞ր են դրա սպառողները։
Գրախանութի աշխատակիցը միայն դժվարացավ պատասխանել, թե ներմուծողները որտեղից են գիրքը ձեռք բերել։