Միասին ապրել ենք 20 օր․ Մարիամի ամուսինը զnհվել է Ստեփանակերտում վառելիքի պահեստի պшյթյունից

Միացրեք մեզ Youtube-ում

«Ես չգիտեմ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս այսպես ստացվեց իմ կյանքը։ Դեռ մի ցավին չընտելացած, 2-րդ հարվածը ստացա, մեկը մեկից ուժեղ։ Առանց սիրելի մարդկանց, չի ապրվում, կիսատ եմ»….

MediaHub-ի զրուցակիցը ստեփանակերտցի Մարիամ Բեգլարյանն է։ Նրա եղբայրը՝ Միքայելը, զոհվեց 2020 թվականի պատերազմում, ասում է. «Մղձավանջ էր ընտանիքիս համար, թվում էր, թե ամեն ինչ փլուզվել է, եղբորս մահով մնացել էի մենակ, քանի որ ընտանիքում ես և եղբայրս էինք»։

Եղբոր կորստին դեռ չէր ընտելացել, երբ մի օր հանդիպեց Ռադիկին, իր ասելով՝ «աշխարհի ամենաբարի ու հոգատար մարդուն», ով օգնեց Մարիամին հաղթահարել կյանքի այդ ծանրագույն փուլը։ Կարճ ժամանակում մտերմությունը Ռադիկի հետ վերածվեց փոխադարձ սիրո և զույգը որոշեց ընտանիք կազմել։

«Մեր ծանոթությունից 2 տարի անց որոշեցինք ամուսնանալ։ Մի քանի անգամ հետաձգեցինք հարսանիքը՝ հասկանալի պատճառով։ Սկզբից որոշեցինք սեպտեմբերի 19-ը: Հետո Ռադիկի որոշմամբ ամուսնացանք օգոստոսի 29-ին. բլոկադայի ամենաթեժ օրերն էին։ Հարսանիքին նախապատրաստվել ենք 20 օրում, միասին ապրել 20 օր»:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am