Ես և Միհրանը դեռ միասին չէինք, թե չէ հաստատ չէր գնա սաունա. Արփի Գաբրիելյանը պատմում է

StarNews-ն այս անգամ անդրադարձավ «Հենց այնպես» հաղորդմանը։

Այս անգամ Մանե Գրիգորյանի հյուրերն էին Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը։

 

Video Player

 

Նշենք, որ հաղորդման ֆորմատը ենթադրում է, որ հաղորդման սկզբի հատվածում լինեն հենց այնպես, զվարճալի, ջերմ հիշողություններ, խայտառակ, անհարմար ու զավեշտալի պատմություններ, որոնցում հայտնվել են հյուրերը

Արփի Գաբրիելյանը պատմեց.

«Ֆուլ Հաուս»-ի մեր շրջագայություններից մեկի ժամանակ Ռուսաստանում ենք։ Հերթական քաղաքում ենք և ինչպիսին «Ֆուլ Հաուս»-ն է, նույնն ամբողջությամբ բեմին, և ես ու Անի Երանյանը ՝Լիկա և Տաթև, ամբողջ ընթացքում բոլորս բեմին ենք եղել։ Սա ինչի՞ եմ ասում, որովհետև  ուղիղ կապ ունի պատմությանս հետ:

Մի խոսքով ներկայացման մեջ ենք,անընդհատ բեմում ու մի կին, ով նստած է, կարծես բազմել է առաջին շարքում, երկու աթոռ է զբաղեցրել։ Երևի կարևոր մի հայ  կին այդ քաղաքի։ Շատ լավ ներկայացումն անցավ, անգամ ես երգեցի Միհրանի հետ, այդքան շատ էի բեմում։

Ներկայացումը վերջացավ, այդ կինը եկավ ետնաբեմ ասեց, որ հայ համայնքի կողմից մեզ հրավիրում է ընթրիքի։

Նստած ենք արդեն մենք մեր ընդհանուր կազմով, այդ կինը պտտվեց ինձ և Անիին ասեց` դուք էլ կայի՞ք ներկայացմանը։

Մենք հասկացանք, որ նա եկել է տղաների համար, եթե նայել է անգամ, իրեն մեկ էր։ Մեզ ասեց` դե աղջիկներ, դուք գնացեք հյուրանոց,տղաները գնում են սաունա։ Եվ պատկերացրեք, որ տղաները գնացին։Ես և Միհրանը դեռ միասին չէինք, թե չէ հաստատ չէր գնա»։

Միհրան Ծառուկյանը պատմեց իր ընկնելու և վնասվածքների մասին.

«Դիմակահանդես»-ի առաջին ելույթ ունեցողը ես էի։ Ցուլի կերպարով էի, քայլեցի-քայլեցի գնացի, բեմից միանգամից ընկա։ Լուրջ վնասվածքներ ստացա։Փոքրիկ գաղտնիք բացեմ `այդքան էլ կարևոր չէր, թե իմ փոխարեն ով բեմ դուրս կգա։ Իմ տեղը, իմ բոյին համապատասխան մեկին գտան, և նա ելույթ ունեցավ, բայց իհարկե ես երգեցի»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am