Երևի պարանոցի մոտ քոր էր գալիս, դրա համար էլ Փաշինյանը սափրվեց. հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ին Ֆերսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ սափրվել է։ «Ողջույն, սպիտակամորուս»,կից գրել է նա։ Փաշինյանի սափրվելը հանրային տարբեր արձագանքների է արժանացել։ Ոմանք կարծիք են հայտնել, թե նա սափրվել է առողջական խնդիր ունենալու հետևանքով։ Ոմանք էլ նրա սափրվելու հետ կապված չարագուշակ կանխատեսումներ են արել։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Ձեր կարծիքով՝ ինչու է սափրվել Նիկոլ Փաշինյանը»։

Հարցվածների մեկն ասաց, որ հոգնել է իր մորուքից։

Մի քաղաքացի էլ պատասխանեց, որ սափրվելով մեղքերի թողություն է արել Փաշինյանը։

Մի տղամարդ էլ այսպես պատասխանեց հարցին. «Երևի՝ քոր էր գալիս պարանոցի մոտ»։

Նշենք նաև, որ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում սափրված Նիկոլ Փաշինյանը աննախադեպ խիստ տոնով է խոսել կառավարության անդամների հետ, հանդիմանել դատաիրավական համակարգի ղեկավարներին հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում անգործություն համար։ «Իմ համբերության բաժակը լցվել է», ասել է վարչապետը, ընդհանրական հանձնարարական տալով՝ ավելի խիստ պայքարել նրանց դեմ, ովքեր հանրության կարծիքով «պատասխանատվության են ենթակա»։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am