Երևանն իրեն հեռու է պահում. ՌԴ փոխարտգործնախարար

Միացրեք մեզ Youtube-ում

Նոյեմբերի 28-ին Ղրղզստանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը հայտարարել է.

«Հարցն ուղղեք հայկական կողմին: Դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ ՀՀ–ն այս փուլում իրեն հեռու է պահում տարբեր մակարդակներով ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերի մասնակցությունից», — հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար»։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել է, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am