Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով

Միացրեք մեզ Youtube-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով.

«Հարգելի մաեստրո,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:Ձեր տասնամյակների գործունեության արդյունքում վաստակել եք համաժողովրդական մեծ սեր ու հարգանք: Ձեր ստեղծագործությունները՝ դասական և էստրադային, կինոյի և մուլտֆիլմերի համար գրված երաժշտությունը, ծանոթ ու սիրելի է բոլորիս:
Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել ևաշխատել երիտասարդների հետ՝ օգնելով նրանց մասնագիտական և ստեղծագործական կայացման գործում, հարստացնելով հայկական երաժշտարվեստի ժառանգությունը:

Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք»:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am