Ռուսաստանից Հայաստան այցելողների թիվն այս տարի նվազել է: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, խոսելով նաև պատճառներից:
«Սա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով` ներքաղաքական իրավիճակից մինչև զբոսաշրջիկների համար բնակարանների չարդարացված թանկ գներ»,— նշել է նա:
Խնդիրները հաղթահարելու համար կոմիտեն ակտիվորեն աշխատում է Հայաստանի գրավչության բարձրացման ուղղությամբ` ներառյալ հատուկ տուրփաթեթների մշակումը և երկիրը որպես բժշկական տուրիզմի հանգույց դիրքավորումը։
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ–ում ասել էր, որ վերջին 9 ամսվա ընթացքում ռուս զբոսաշրջիկների հոսքը 7%-ով է կրճատվել: