Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր Նիկոլ Փաշինյանի կեցավայրի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերջինիս հետ հանդիպում։
«Մնալու ենք այնքան ժամանակ, մինչև մեր երեխաները վերադառնան»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը՝ Գալաստյան Սոֆյան։
Կինը նշեց, որ ձեռքի տակ տեսանյութեր ունեն, որոնք փաստում են, որ իրենց որդիները գերության մեջ են։
Հարցին, թե նախկինում Փաշինյանի հետ հանդիպում եղե՞լ է, ասաց․ «Շատ է եղել։ Ոչ մի դրական պատասխան մեզ չի տվել։ Խաբված տուն ենք վերադառնում»։
Մանրամասները՝ տեսանյութում։