Աջափնյակում եղբայրը կրակել է եղբորը. մանրամասներ ՔԿ-ից

ՀՀ քնչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի Նազարբեկյան փողոցում սպանված տղամարդու վրա կրակել է նրա եղբայրը։

ՔԿ-ի տեղեկությամբ, սպանվածը ոչ թե 42 տարեկան է, այլ 35: Նա մարմնական վնասվածքները ստացել է Նազարբեկյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

«Առկա են ստուգման ենթակա տվյալներ` միջադեպի ժամանակ այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր փողային հարցերի հետ կապված «ռազբորկա» և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ Արթուր Մանուկյանն է, որը հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը։ Նա տուժողի եղբայրն է, 34 տարեկան»,– հայտնում է կոմիտեն։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am