Goal պարբերականը կազմել է 21-րդ դարի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Առաջին տեղում կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն է: Եվրոպայում կամերունցին հանդես է եկել նաև այլ թիմերում, մասնավորապես՝ իտալական «Ինտերում»:
Երկրորդ հորիզոնականում է «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգան։ Լավագույն եռյակը եզրափակել է Մոհամեդ Սալահը, ով այժմ հանդես է գալիս «Լիվերպուլում»:
Լավագույն տասնյակում են Յայա Տուրեն, Սադիո Մանեն, Ռիյադ Մարեսը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Մայքլ Էսյենը, Էմանուել Ադեբայորը և Կոլո Տուրեն։