2 օր Երևանի փողոցներից շատերը փակ կլինեն. ո՞ր փողոցներն են դրանք

Միացրեք մեզ Youtube-ում

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Իսաբեկյան փողոցի՝ Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան–Սաֆարյան խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք- Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am