Նոյեմբերի 13-ին, առավոտյան ժամը 7-ին, մայրաքաղաքի Գ.Չաուշի փողոցում Աշտարակի բնակիչ 29-ամյա երիտասարդն իր վարած «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Քրիստինե Խ.-ին, որը գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է, այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանությունը մեկ այլ վրաերթի մասին է հայտնում․ նոյեմբերի 13-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Սոթքի բնակիչ 44-ամյա տղամարդը, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան, Վարդենիս-Սոթք ճանապարհի Շատվան բնակավայրի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Վարդենիսի բնակիչ 63-ամյա Անահիտ Հ.-ին, որը տեղում մահացել է: