Եթե դու գիտես, որ նա երբեք քոնը չի լինելու, ապա սիրել նրան կարելի է անվերջ երկար: Դա հեշտ է…
Պետք է իմանալ կյանքի ամենամեծ գաղտնիքը` բուժեք ձեր հոգին զգացողություններով:
Եթե չես կարողանում քեզ ինչ-որ բան ներել, մոռացիր դա:
Շատ գեղեցիկ կանանց ամուսիններին ես դասում եմ հանցագործների շարքին:
Մենք տանել չենք կարողանում այն մարդկանց, ովքեր ունեն նույն թերությունները, ինչ-որ մենք ինքներս:
Կյանքը ջղերի, ջիլերի եւ աստիճանաբար հասունացող բջիջների գոյ է, որտեղ թաքնվում է միտքն ինքը, և կրքեր ու երազներ են ծնվում:
Սիրել բոլորին նշանակում է անտարբեր լինել ամենքի նկատմամբ:
Սեփական կյանքի հանդիսատես դառնալ` կնշանակի պաշտպանել քեզ երկրային տանջանքներից…
Հենց այն, ինչին դու անմնացորդ հավատում ես` իրականում գոյություն չունի:
Մարդ նախահայրեր ունի ոչ միայն տոհմում, այլև գրականության մեջ, որոնք իրենց խառնվածքով և էությամբ, թերևս, ավելի հարազատ են, իսկ ազդեցությամբ ավելի մեծ են:
Գեղեցկությունը հանճարի ձևերից մեկն է, նույնիսկ ավելի բարձր քան հանճարը, որովհետև բացատրման կարիք չունի:
Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշներին են տալիս այն` ինչը հենց իրենց է անհրաժեշտ:
Վատ չէ, երբ ծիծաղով է սկսվում ընկերությունը, իսկ ավելի լավ է, երբ դրանով էլ վերջանում է:
Կինը երկրորդ անգամ ամուսնանում է միայն այն դեպքում, եթե ատել է առաջին ամուսնուն: Իսկ տղամարդը այն դեպքում, երբ պաշտել է առաջին կնոջը:
Կանայք ամուսնության մեջ երջանկություն են փնտրում, տղամարդիկ վտանգի են ենթարկվում իրենց երջանկությունը:
Նա սքանչելի է, ինչպես ինքը Սերը:
Մեր օրերի մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, բայց ոչ մի բանի արժեքը չգիտեն …
Ամենաանշան բանն անգամ դառնում է զմայլելի, երբ թաքցնում են:
Ոչ ոք իր իդեալին երկու անգամ չի հանդիպում:
Աղբյուրը` grqamol.am