Ո՜վ Անարատ Մայր և Կույս, դու, որ Մայրն ես հրեշտակային զորքերի Աստծո, օգնականն ես քրիստոնյա ժողովրդի, ապաստանն ես մեղավորների. դու, որ ոտքերիդ տակ ճզմեցիր վաղեմի օձի՝ սատանայի գլուխը, և հաղթեցիր Եկեղեցու բոլոր թշնամիներին.
դու, որ արժանացար Հաղթանակների Թագուհի տիտղոսին. եղի՜ր նաև քրիստոնյա զինվորների Թագուհին, արթուն պաշտպանը եղի՜ր նրանց Հավատքի, նրանց Պատվի, նրանց Կյանքի։
Հայր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՜ Քո Անունը. թող գա՜ Քո Արքայությունը. թող Քո կամքը կատարվի՜ երկրի վրա այնպե՛ս, ինչպես երկնքում է։ Մեր ամենօրյա հացը տո՜ւր մեզ այսօր.
և ների՜ր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր հանդեպ մեղանչածներին. և մի՛ լքիր մեզ փորձության պահին, այլ՝ ազատի՜ր մեզ չարից. քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Ողջո՜ւյն քեզ, շնորհներով լի Մարիամ, Տերը քո հետ է։ Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ և օրհնյա՜լ է որովայնիդ պտուղը՝ Հիսուս։
Սրբուհի Մարիամ, Աստվածամայր, բարեխոսի՜ր մեր՝ մեղավորներիս համար այժմ և մեր մահվան ժամին։ Ամեն։